«STARTPHONE 10 500» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՙ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԵՎ ԱՎԵԼԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ուրախ է տեղեկացնել իր բաժանորդներին, որ «STARTPHONE 10 500» սակագնային պլանին բաժանորդագրվելիս 39 000 դրամ կանխավճար վճարելու դեպքումՙ բաժանորդագրության ժամկետը կկազմի 18 ամսվա փոխարենՙ 12, իսկ 24 ամսվա փոխարենՙ 18 ամիս: Նշված պայմաններով սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում կարելի է ստանալ սմարթֆոնների հետեւյալ մոդելները. Բաժանորդագրության ժամկետ 18 ամիս 12 ամիս | 24 ամիս 18 ամիս | Honor 5C | Samsung J710 | Samsung Galaxy J3 2017 | Honor 6X | Nokia 5 | Alcatel IDOL 4 | Huawei Y7 | Honor 6C | Alcatel A5 LED | Samsung J510 | Samsung J7 Neo | Samsung A310 | Blu Vivo XL2 | Huawei P10 Lite | HTC Desire 830 DS (LTE) | Lenovo K6 Power | CUBOT MAX | Honor 8 Lite |
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «STARTPHONE 10 500» սակագնային պլանին ավելի կարճաժամկետ բաժանորդագրվելու հնարավորության առաջարկՙ հաշվի առնելով բաժանորդների ցանկությունը: Բաժանորդի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետադարձ կապը թույլ է տալիս մշտապես բարելավել ու կատարելագործել ծառայություններն ու դրանց տրամադրման պայմաններըՙ դրանք առավելագույնս համապատասխանեցնելով բաժանորդի փոփոխվող կարիքներին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «STARTPHONE 10 500» սակագնային պլանի շրջանակում ֆիքսված 10 500 դրամ ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս բաժանորդը ստանում է 10 000 ՄԲ ինտերնետ, 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 50 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ուղարկելու հնարավորություն: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ |