ԹՈՒՐՔ ԲԺԻՇԿՆԵՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Հ. Ծ. «Ֆայնենշըլ թայմս» թերթը Ստամբուլից տեղեկացնում է, որ ոստիկանները ձերբակալել են թուրքական բժշկական ասոցիացիայի, ըստ պետական «Անադոլու» գործակալության, տասնմեկ անդամների, որոնց մեղադրանք է առաջադրել «ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու եւ հասարակայնությանը հրահրելու» համար, ձերբակալված բժիշկների թվում են եղել խմբակցության նախագահ Ռաշիտ Թուքելը եւ վարչության այլ անդամներ: Ասոցիացիան ներկայացնում է 80 հազար բժիշկների, որոնք բարձրաձայն քննադատել էին Աֆրինում քրդերի դեմ կատարվող գազանային հարձակումները: «Ամեն բախում, կամ պատերազմ, ֆիզիկական, հոգեբանական, սոցիալ եւ առողջապահական խնդիրներ է առաջացնում եւ պատճառ դառնում մարդկային ողբերգությունների», նշել էին նրանք եզրակացնելով, որ անհրաժեշտ է վերջ տալ գրոհներին եւ անմիջապես խաղաղություն հաստատել: Նրանց հրապարակած հայտարարությունից հետո բռնության սպառնալիքներ են տեղացել կազմակերպության հասցեին եւ ութ տարբեր նահանգներում ուժեղացվել են ոստիկանական խուզարկումները: Նյու Յորքում գործող «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը խստորեն դատապարտել է ձերբակալությունները, նշելով, որ բժիշկները ազատություն պետք է ունենան ահազանգելու մարդու առողջության սպառնալիքների մասին: Էրդողանն իր գործողությունների քննադատողներին «իմպերիալիզմին ծառայող» անհատներ է որակել: Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո ավելի քան 160 հազար մարդ ձերբակալված է կամ աշխատանքից հեռացված: |