ՊԱՏՐԱՍՏՆ ՈՒ ԱՆՊԱՏՐԱՍՏԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է ԱՄՆ հետախուզական կենտրոնի հրապարակած զեկույցին, ըստ որիՙ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, եւ որ հակամարտության կողմերը պատրաստ չեն փոխզիջումների գնալ: Ըստ Քոչարյանիՙ այն հանգամանքը, որ իրավիճակը պայթյունավտանգ է, բոլորի համար ակնհայտ է: Եվ դրա վառ վկայությունն է 2016 թվականի ապրիլյան պատերազմը: Այդ տեսակետից, ըստ նրա, հայկական կողմերը միշտ պատրաստ են բոլոր զարգացումներին: «Ինչ վերաբերում է փոխզիջումներին պատրաստ լինելուն, ինչի՞ մասին է խոսքը, բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց էր տալիս, թե ով ինչի է պատրաստ եւ ով պատրաստ չէ բանակցային գործընթացին», ասել է Քոչարյանը: |