RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018



Տեղադրվել է` 2018-02-15 23:27:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 4856, Տպվել է` 540, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ-ԻՆ,

Երեւան, 12 փետրվարի 2018թ.

Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ գերաշնորհ հայրերին եւ հարգարժան պարոններին,

Նկատի ունենալով, որ

1. Ստամբուլում թուրքական պետության գործակալի կարգավիճակում գործող Արամ արք. Աթեշյանը մշտապես ու հետեւողականորեն խախտում է կուսակրոն քահանա ապա նաեւ եպիսկոպոս ձեռնադրվելիս իր ուխտերով ստանձնած պարտավորությունները,

2. Աթեշյանը ոչ միայն չի ընդունում Հայ եկեղեցու սրբադասած մեր նահատակների սրբությունը, այլեւ Հայոց ցեղասպանության նույնինքն փաստը, որով եւ նրանց հիշատակի անարգման հարցում նույնանում է ցեղասպան պետությանն ու նրա իշխանավորներին,

3. Աթեշյանը հետեւողականորեն ոտնատակ է տալիս Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրություններն ու օրհնությունները, անարգում Ամենայն Հայոց Հայրապետի, մեր Եկեղեցու եւ ընդհանրապես հայ ազգի արժանապատվությունը,

4. Աթեշյանը, հակառակ բազմիցս զգուշացումներին` հետ կանգնելու իր այս անընդունելի ընթացքից, է՛լ ավելի առաջ է գնացել թուրքական գործակալի եւ խառնակչի իր առաքելության մեջ ու հետ կանգնելու մտադրություն իսկ չունի, ինչը բացահայտ հայտարարում է,

Ներքոստորագրողներս (հասարակական կազմակերպություններն ու անհատները) դիմում են Ձեզ` պահանջելով ս. թ. փետրվարի 20-ին Մայր Աթոռում կայանալիք Գերագոյն հոգեւոր խորհրդի նիստում Արամ արք. Աթեշյանին կարգալույծ հայտարարել եւ աշխարհականների կարգը դասել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ