ՎԱՂԸ, ԿԱՄ ՎԱՂԸ ՉԷ ՄՅՈՒՍ ՕՐԸ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ երբեք չի խոսել Սիրիային հարվածելու ժամկետների մասին: Twitter-ի իր էջում ԱՄՆ նախագահը գրել է. «Երբեք չեմ ասել, թե երբ Սիրիային հարված կհասցվի: Հնարավոր էՙ շուտով, հնարավոր էՙ ոչ այնքան շուտով: Ամեն դեպքում ԱՄՆ-ն իմ օրոք արել է լավ գործ տարածքը ԻՊ-ից մաքրելու համար: Որտե՞ղ է մեզ ուղղվածՙ «Շնորհակալություն, Ամերիկա-ն»: Իսկ ե՞րբ է Ամերիկան դադարելու «փրկել աշխարհը»: Շնորհակալություն: |