ՌՈՒՍՆԵՐԸ, ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Մոսկվան ակնկալում է, որ թուրքական զինված ուժերը դուրս կգան սիրիական Աֆրինից»: Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Անկարան Աֆրինը երբեք չի զիջի Ասադին»: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի հստակ է եղել ձեւակերպման մեջ. «Լավրովը չի կարող որոշել կամ ասել, թե Թուրքիան երբ դուրս գա Աֆրինից կամ դուրս գա՞ արդյոք»: Ի դեպ, Էրդողանը սրանից հետո զանգահարել է Թրամփին ու խոսել են սիրիական վերջին զարգացումների շուրջ: Ինչպես հայտնում են պաշտոնապեսՙ «կողմերը պայմանավորվել են իրավիճակի շուրջ մշտապես շփման մեջ լինել»: |