RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2776, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՆԱՀԻՏ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՍՅՈՒԶԱՆ ԲԱՐԲԱՅԻՆ

Հ.Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ «Անահիտ» գրական մրցանակը, հիմնված 1988-ինՙ խրախուսելու համար հայկական ծագումով երիտասարդ գրողներին, այս տարի շնորհվել է բանաստեղծուհի Սյուզան Բարբային , իր «Fair Sun» ժողովածուի համար, որն անցյալ տարի լույս է ընծայել «Դեյվիդ Գոդայն» հրատարակչատունը:

Կոլումբիայի հայկական կենտրոնի այդ մրցանակը նախկինում շնորհվել է Էրիկ Պողոսյանին, Ատոմ Էգոյանին, Դայանա Տեր-Հովհաննեսյանին, Լաուրա Գալբակյանին, Մայքլ Ծատուրյանին, Լիդիա Փիլին եւ այլոց: Մրցանակը շնորհող հանձնախմբի անդամներ են Պիտեր Բալաքյանը, Արիս Ջանիկյանը, Պատրիշա Սարաֆյան-Ուորդը, եւ Միշելին Մարկոմը:

Սյուզան Բարբան Նյու Ջերսիում է ծնվել եւ իր կրթությունը ստացել Դարտմուտ քոլեջում: Համեմատական գրականության գծով դոկտորական է պաշտպանել Հարվարդի համալսարանում: Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Poetry», «The Hudson Review», «The Yale Review», «Antioch Review» եւ այլ պարբերականներում: Իսկ հայերենից նրա թարգմանությունները լույս են տեսել «Words Without Border» եւ «Ararat» հանդեսներում: «Fair Sun»-ը նրա բանաստեղծությունների առաջին գիրքն է: Համահեղինակ է նաեւ 2005-ին հրատարակված «Ուզում եմ ապրել: Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծությունները» (I Want to Live: Poems of Shushanik Kurghinian) հատորի: Ներկայիս «New York Review Books» գրախոսական պարբերականի ավագ խմբագիրներից է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ