«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020
| | Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00) | Ընթերցված է` 4622, Տպվել է` 335, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎՐԱ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ փոխվարչապետ եւ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ որոշ արտադրատեսակների արտահանումը Հայաստանից ժամանակավորապես սահմանափակվում է, այդ թվումՙ ԵԱՏՄ անդամ երկրներ: Արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է պետեկամուտների կոմիտեի կողմից թույլատրվելՙ հիմք ընդունելով առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների եւ դրանց չափաքանակների վերաբերյալ: Երեւի ավելի վաղուց պիտի սա արվերՙ մինչեւ բժշկական դիմակների արտահանումը... Չինաստան: | | | |
|
| |