RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



Տեղադրվել է` 2020-10-26 11:26:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 996, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՅԱԽՇԻ, ՅԱԽՇԻ, ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՅԴՊԵՍ ՔԱՐՈԶԵԼ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այսօր համացանցում դիտեցի Ադրբեջանի պաշտոնական հեռուստաընկերության անգլերեն հաղորդումների լրատվական ծառայության ծրագիրը, որի ընթացքում բավական ներկայանալի մի աղջիկ, բավական վարժ անգլերենով իբր պատասխանում էր մի հաղորդավարիՙ իբր հարցերին, կանգնած մի քարտեզի դիմաց, որի վրա Արցախը լրիվ, գրեթե 98 տոկոսով գրավված էր ներկայացվում ադրբեջանական ուժերի կողմից։ Աղջիկը ընդամենը մի բացառություն էր ցույց տալիս, իր ասելովՙ Շուշան (Շուշին), որը, իր բացատրությամբ, հասկանո՞ւմ եք, շատ դժվար տեղանքում է գտնվումՙ բարձրադիր լեռների մեջ։ Ուզում էր ասել, որ այն գրավելը դժվար է։ Աղջիկը որպես հավաստիացման ամենահավաստի ապացույց շարունակ մեջբերում էր Իլհամի հավաստիացումներըՙ գրավել ենք, տիրապետում ենք, կատարյալ է մեր հաղթանակը։ Ծիծաղելին այն է, որ ինչպես նշվեց, հաղորդումը անգլերեն էր։ Սակայն կարծում եմ դա ուղղված չէր օտարերկրյա հեռուստադիտողներին, որոնց մեծ մասը, վստահ եմ, այդպիսի ինքնագովազդ չէր հանդուրժի։ Դա ավելի ուղղված էր սեփական ժողովրդին, որի տգետ միլիոնավոր բազմությունների համար հեռուստատեսությամբ անգլերեն հնչող խոսքը եւ նրան զուգընթաց քարտեզը միշտ էլ ավելի հավաստի է եւ ծանրակշիռ, քան սեփական լեզվով արտասանվածը...

Խոստովանենքՙ վատ չի մտածված, մանավանդ որ ցույց է տալիս ադրբեջանական իշխանությունների սեփական ժողովրդի անգրագիտության եւ բթության մակարդակի լավ իմացությունը...

Սակայն հաղորդավարն ու իր զրուցակից «մասնագիտուհին» բարձրաձայնեցին մի այնպիսի սուտ, որը կարող էր զարմացնել անգամ տգետ ազերիներին, առավել եւսՙ նախկինում Արցախում բնակված ադրբեջանցիներին։ Նա ասացՙ «հայերի կազմակերպած էթնիկական զտումների հետեւանքով Լեռնային Ղարաբաղից բռնագաղթի ենթարկվեց ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի»... Տեսնես ադրբեջանցիներից որեւէ մեկը կլինի՞, որ հարցնիՙ «բայց, ներողություն, քանի՞ մարդ էր բնակվում Լեռնային Ղարաբաղում կռիվներից առաջ»։

Այնպես որ, կարելի է քաջալերել ազերիներին, այս անգամՙ ադրբեջաներեն. յախշի, յախշի։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ