RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



Տեղադրվել է` 2020-10-22 23:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 5619, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հասավ այն պահը, երբ հայկական զինուժը, թուրք-ադրբեջանական ահաբեկչական խաժամուժը ջախջախելով, սկսեց առաջ գնալ: Այս պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ եւրոպական երկրների ու ԱՄՆ-ի ղեկավարների խոսքերը չեն երաշխավորում եւ ապահովում մեր ժողովրդի անվտանգությունը: Թուրքերի վայրագ գործողությունները Արցախում եւ Հայաստանում եւս մեկ անգամ ապացուցեցին, որ հնարավորության դեպքում կցեղասպանեն ամբողջ մի ժողովուրդ, ու նորից «քաղաքակիրթ աշխարհը» եւ «միջազգային հանրությունը» միայն կքննարկի ու կդատապարտի այդ արարքները, իսկ մինչ քննարկեն, որոշեն, համաձայնեցնեն, ստորագրեն ինչ-որ մի թուղթ, որը, իմիջիայլոց, եւ ոչ մի ուժ չի ունենա:

Արդեն 23 օր ընթացող այս պատերազմը ապացուցեց, որ հայ ժողովրդի միակ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ ԻՐ ԲԱՆԱԿՆ Է:

Ուստի այսօր, երբ տարածաշրջան են բերվել մի քանի հազար վարձկան ահաբեկիչներ ու Թուրքիան իր զինվորականներիՙ պաշտպանության նախարարի մակարդակով է խառնվել այս պատերազմին, հայկական բանակը պետք է կտրի անցնի Մռավի լեռնանցքը, հասնի Ռուսաստանի սահման, որովՙ

Ա - Կապահովի մեզ համար հուսալի հաղորդակցության ուղի Ռուսաստանի հետ,

Բ - Միջին Արեւելքից դեպի Եվրոպա էներգակիրները կվերահսկվեն Հայաստանի կողմից,

Գ - Ադրբեջանի ջրային եւ էլեկտրաէներգիայի պաշարները կվերահսկվեն Հայաստանի միջոցով,

Դ - Ադրբեջան-Վրաստան սահմանային կապը կընդհատվի, որով կնվազեցվի Վրաստանի եւ ապա Ադրբեջանի կարեւորությունը տարածաշրջանում, փոխարենըՙ կբարձրանա Հայաստանի դերը:

Ե - Հայաստանը կդառնա պայմաններ թելադրող: Հայությունը կազատագրի նաեւ ԴԱՇՏԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ:

Անշուշտ այս համարձակ քայլին կհետեւի Թուրքիայի լայնամասշտաբ օգնությունը Ադրբեջանին, որը հիմք կհանդիսանա Հայաստանի բանակի համար, որ ռմբակոծի ու ոչնչացնի Նախիջեւան- Թուրքիա «բարեկամության» կամուրջը ու գրավի 11 կիլոմետրանոց այդ սահամանագիծըՙ հասնելով Իրան. այդպիսով կկտրի Թուրքիայի ձեռք ու ոտքը առհասարակ Անդրկովկասից, ու մեկընդմիշտ կթաղվեն «Պանթուրքիզմի» գաղափարոխուսության իրականացման նկրտումները...

Սա է կոչվումՙ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ, ՆՈՐ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ