ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՉԸ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է արել բոլոր հայերինՙ պաշտպանել Շուշին: Նշելով թուրք-ադրբեջանական ահաբեկչական հրոսակախմբերի դեմ իր բնօրրանը պաշտպանող արցախցիների եւ հայ զինվորների կենացումահի անհավասար կռվի մասինՙ նա ասել է « Ինչպես 1992-ին, երբ մեր հաղթարշավը սկսվեց Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, առավելագույնըՙ 5 կմ: Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Թշնամին լրջագույն ռազմական ռեսուրս է ներդրել Շուշիի ուղղությամբՙ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին: Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը: Շուշին համայն հայության բաբախող սիրտն է: Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատարՙ եւս մեկ անգամ կոչ եմ անումՙ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը»: |