RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



ԱՌԱՋԱՐԿ

Տեղադրվել է` 2020-10-30 21:01:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1299, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ՎԱՐՁԿԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Չգիտեմ հայկական բանակի ձեռքում Սիրիայից, Լիբիայից կամ նույնինքն Թուրքիայից բերված քանի՞ վարձկան ահաբեկիչ գերի կա։ Այսօր նրանցից մեկին տեսանք համացանցում եւ հեռուստակայաններից, որ իր նմանների հետ բերվել էր Սիրիայի Համա քաղաքից Արցախՙ կռվելու մեր կորյունների դեմ, սպանելու մեզ, հրդեհելու եւ կողոպտելու։ Չգիտեմ նաեւ, թե ի՞նչ է լինելու նմանների վերջը, արդյո՞ք ժնեւյան համապատասխան պայմանագրերում վարձկանների, այս պարագայումՙ վարձկան ահաբեկիչների մասին որեւէ հոդված կամ կետ կա։ Գիտենք, ռազմական գործողությունների ավարտին, հրադադար հաստատվելուց հետո, սովորաբար տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում։ Սրանցՙ այդ վարձկանների պարագայում, ինչպե՞ս է վարվելու մեր դատախազությունը կամ համապատասխան որեւէ մարմինՙ նախքան նրանց Կարմիր խաչին հանձնելը։ Մենք ո՞ր կողմին ենք հանձնելու նրանցՙ Ադրբեջանի՞ն, գուցե Թուրքիայի՞ն, կամ Միացյալ Նահանգների՞ն, որի Կուբայում գտնվող Գուանտամանո ճամբարում համապատասխան տեղ կա նմանների համար։ Ո՞վ պետք է տեր կանգնի այդՙ բառի իսկական առումով անտեր արարածներին։ Հո մեր բանտերում չե՞նք պահել-կերակրելու նրանց։

Եվ ահա ծնվեց գաղափարը, կարծում եմՙ լավագույնը մնացյալ բոլոր տարբերակներից. այդ վարձկաններին պետք է հանձնել, համապատասխան իրավաբանական բառովՙ արտահանձնել Սիրիայի օրինական իշխանությանըՙ նախագահ Բաշար Ասադի՛ իշխանությանը, քանի որ նրանք եղել են կամ կան այդ երկրի քաղաքացի։ Ամենայն հավանականությամբ մինչեւ թուրքերի կողմից հավաքագրվելը, Վրաստանի վրայով Ադրբեջան եւ ապա արցախյան ճակատ տարվելը, հենց Սիրիայում, թերեւս նաեւ այլուր, նրանք հավանաբար բազմաթիվ հանցագործություններ են արել, սպանել, պայթեցրել, կողոպտել եւ առեւանգել։ Սիրիական մուխաբարաթը (հատուկ ծառայությունները) շա՜տ լավ գիտի նրանց դատաքննել եւ խոստովանեցնել, եւ այնուհետեւ, բնականաբար, բանտ ուղարկել։ Նկատի ունեմ Դամասկոսի մոտ գտնվող Մեզզեի հռչակավոր բանտի զնդանները։ Մանավանդ որ այս մի վարձկանը Համա քաղաքից է, այսինքնՙ Սիրիայի արմատական իսլամների որջից, որը դեռեւս 1976 թ. նախագահ Բաշար Ասադի հայրըՙ նախագահ Հաֆեզ Ասադը շրջափակել էր եւ հենց մզկիթում հավաքված «Իսլամ եղբայրներին» թնդանոթի կրակով ոչնչացրել։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ