ՓԱՌԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ ԶԻՆԾԱՌԱՅԱՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ 38,093,200 ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ Փառեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը մեզ նվիրաբերել է 38,093,200 դրամ գումար ($77,740): Ոմանք կմտածեն, թե ինչով է պայմանավորված այս «խառը» թիվը: Սրբազանը տարիներ առաջ ԱՄՆ-ում ստեղծել էր անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (Endowment Fund), որի եկամուտներն ամեն տարի ուղղում էին Հայաստանում որեւէ բարեգործական ծրագրի: Այս տարի նա որոշեց Հիմնադրամի ողջ հասույթն ուղղել մեր զոհված եւ հաշմանդամ դարձած հերոսների ընտանիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազանին ու վերահաստատում, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ազգայի՛ն եկեղեցի է, որը դարեր շարունակ կանգնած է եղել հայկական պետականության, ժողովրդի ու բանակի կողքին` ինչպես իր աղոթքով, այնպես էլ նյութական, բարոյական եւ ֆիզիկական աջակցությամբ: |