RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2021-02-12 22:06:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1203, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԺԴԵՀ ԲԱՀՐԱՄՅԱՆ (1946-2021)

Ա. Բ.

Սան Խոսեում (Կալիֆոռնիա) մահացել է իրանական բալետի երբեմնի մենակատար Նժդեհ Բահրամյանը :

Բնիկ պարսկահայՙ նա ծնվել էր 1946-ի, հոկտեմբերին: Ուսանել է Լոնդոնի Թագավորական բալետի դպրոցում: Վերադառնալով Թեհրանՙ 1960-ականներից մինչեւ 1979-ը հանդես է եկել «Իրանական ազգային բալետում», կատարել գլխավոր դերեր մի շարք բեմադրություններում: 1958-ին հիմնված «Իրանական ազգային բալետ» խումբը մինչեւ իսլամական հեղափոխությունը (1978) ներկայացումներով հանդես է եկել Թեհրանի «Ռուդաքի» համերգասրահում: Բալետի խմբում այդ քսան տարիների ընթացքում աշխատել է մոտ 50 պարող, որոնց մեկ երրորդը եղել են իրանցիներ, մնացածըՙ հրավիրյալ արտիստներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Պարողների մեջ բավական թիվ են կազմել իրանահայերը, որոնց թվում էին առանջատար պարողներ Լեւոն Նշանյանը, Երջանիկ Ջամբազյանը եւ Մերի Ափիքը (Մելիք-Ազարյան), ինչպես նաեւ Էվելին Բալասանյանը, Օֆելյա Ազարնիան, Նժդեհ Բահրամյանը եւ այլք:

1979-ից հետո հաստատվելով ԱՄՆ-ումՙ Բահարմյանը շարունակել է գործունեությունը պարի բնագավառում: Կինըՙ անգլուհի Ջորջինա Բահրամյան Քոլմանը, նույնպես եղել է իրանական բալետի խմբի մենակատարուհի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ