RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021



Տեղադրվել է` 2021-02-12 22:06:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2320, Տպվել է` 171, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԿՐԿԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ Է

Թեեւ ընդդիմադիր խմբերը փետրվարի 20-ին էին մեծ հանրահավաքի օր հռչակել, սակայն մի շարք իրողություններ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից վարչապետի թեկնածու նախանշված Վազգեն Մանուկյանին ստիպել էին երեկ Ազատության հրապարակ կանչել վերջին նոր զարգացումներով մտահոգ մարդկանց: Խոսքը համացանցում ի հայտ եկած այն հուշագրի մասին է, որով Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ հայտնվել են ռուսների պարեկության գոտում, չբացառելով նաեւ ադրբեջանցի զինյալների առկայությունը: Սյունիքը վտանգված համարելովՙ Վագեն Մանուկյանը նախաձեռնում է մոտակա ժամանակի մեջ մեքենաներով երթ դեպի Սյունիք, որպեսզի դիմացինն իմանա, թե մեր ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար.«Եկեք այս հրապարակը դարձնենք մեր շտաբը, ես ինքս գոնե երկու ժամՙ 5-ից 7-ը ամեն օր կլինեմ այստեղ: Եկեք հավաքվենք, քննարկենք: Պարտադիր չի հանրահավաք անենք»: Նրա խոսքովՙ այսուհետ ատելության դեմ լինելու է ատելություն, ագրեսիայի դեմՙ ագրեսիա: Նա բոլորին առաջարկում է փոքր խմբեր, կոմիտեներ, ջոկատներ կազզմել, որոնք բնակավայրերում կնախապատրաստեն մարդկանց փետրվարի 20-ի հանրահավաքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ