RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021



ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2021-03-25 22:59:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1343, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՍԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կյանքից հեռացել է մեր աշխատակից Մարիետա Խաչատրյանի ամուսինըՙ Մասիս Միքայելյանը: Ստորեւՙ հակիրճ կենսագրականը:

Մ. Միքայելյանը տնտեսագետ էր, ավարտել է Երեւանի պետական համալսարանը կարմիր դիպլոմով, տարիներ շարունակ աշխատել է քաղաքապետարանի սոցիալ- տնտեսական հետազոտությունների լաբորատորիայում` տարբեր պաշտոններում: 1990-ականներին անցել է ՀՅԴ շարքերը, համահիմնադրել եւ ղեկավարել է ՀՅԴՙ «Միքայել Վարանդյան» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն-տպարանը, որն անկախության առաջին տարիներին, թերթերի տպագրությունից զատ իրականացնում էր աշխույժ հրատարակչական գործունեությունՙ իր շուրջը համախմբելով մտավորականությանը: Մի քանի տարի նա եղել է նաեւ Սոս Սարգսյանի հիմնադրած «Կանաչազարդ երկիր» բնապահպանական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը: 2001 թվականից Մ. Միքայելյանն աշխատել է կառավարության վերահսկողական ծառայությունում, որտեղ մոտ երկու տասնամյակի գործունեության ընթացքում արժանացել է պարգեւների եւ շնորհակալագրերի: Նա հիանալի գիտեր ողջ Հայաստանի բնակավայրերն ու դրանց խնդիրները, իր գործի գիտակն էր: Վերջին շրջանում աշխատում էր մասնավոր ֆիրմայում:

Մասիս Միքայելյանը մշտապես ապրել է աշխույժ հանրային կյանքով, մտահոգ եղել երկրի խնդիրներովՙ ուժերի ներածին չափով նպաստելով դրանց լուծմանը: Մինչեւ մահվան օրն էլ նա մասնակից էր երկրում ստեղծված վիճակից ելքերի որոնման քննարկումներին, խորապես հայրենասեր եւ ավանդապաշտ մարդ էր:

Երկու որդի ուներՙ Դավիթ եւ Վահագն:

«Ազգ»ի ողջ աշխատակազմը կրկին անգամ իր խորազգաց ցավակցություններն է հայտնում իր բազմավաստակ աշխատակցուհուն, զավակներին ու մյուս բոլոր հարազատներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ