RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021



Տեղադրվել է` 2021-03-25 22:59:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1102, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՌՕՐՅԱՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Ներկայումս Ստեփանակերտ քաղաքի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն իրականացվում է վերականգնված 110 կՎտ հզորությամբ ենթակայանի միջոցով: Արցախի մի շարք գյուղերում էլեկտրական էներգիա ունենալու համար ժամանակավորապես օգտագործվում են նաեւ գեներատորներ:

2021թ. փետրվարի մեկից սկսած կառուցվում է Ստեփանակերտ-Մարտունի 35 կիլովոլտ լարմամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը: 2021թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Մարտունու շրջանը սնուցող բարձրավոլտ օդային գծի մի մասը մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Նոր գծի երկարությունը կկազմի 38 կիլոմետր:

Աշխատանքները կատարվում են շուրջօրյա ռեժիմով: Ներկայումս Մարտունիում էլեկտրամատակարարման խնդրի մի մասն է լուծված: Տվյալ լարման պայմանները դժվարություններ են առաջացնում բնակչության շրջանում կենցաղային տեխնիկայի բանեցման,այլ խնդիրների լուծման համար:

Ներկայումս Սարսանգի ՀԷԿ-ն աշխատում է թերբեռնված ռեժիմով:

Արցախում, բացի Մարտունու շրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է:Առաջնային պետք է լուծվի Մարտունու շրջանը հոսանքով ապահովելու հարցը:

Մարտունիում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրը վերջնական լուծում կստանա 2021թ. մայիսի վերջին, երբ կկառուցվի Արցախի վերահսկողությունից դուրս մնացածՙ 35 կիլովոլտ բարձր լարման հոսանքագծին փոխարինող մասը:

2021թ. մարտի 23- ին 35/10 կՎ Իվանյան ենթակայանում նոր սարքավորումների անվտանգ տեղադրման համարՙ ժամը 09:00-ից -18:00-ն անջատվեց 35/10 կՎ Իվանյան ենթակայանը բոլոր օդային գծերով, հոսանքազրկելովՙ Իվանյան, Հովսեփավան, Դահրավ, Աստղաշեն, Խանցք, Պատարա, Լուսաձոր, Բերքաձոր, Նորագյուղ, Սունջինկա, Ծաղկաշատ, Ռեւ, Խաչեն, Սարդարաշեն, Խնձրիստան համայնքները եւ հարակից հիմնարկներն ու ձեռնարկությունները:

Անհրաժեշտ է գործարար մարդկանց եւ բարեգործական կազմակերպությունների ուշադրությունը սեւեռել Արցախի Մարտունու շրջանի էներգամատակարարման խնդիրները հրատապ լուծելու խնդրին: Առաջնահերթ կարող է լինել արեւային լուսավորման սարքերի ձեռքբերումն ու Արցախ ուղարկելը: Կարեւոր է նաեւ արեւային էլեկտրակայանի կառուցումը,ինչպես նաեւ առնվազն վեց ՄՎտ հզորությամբ գազատուրբինային բլոկով ջերմաէլեկտրակայանի կառուցումը: Օրինակ, 100 ԿՎտ հզորությամբ արեւային կայանի կառուցման դեպքում կծախսվի ավելի քան 30 միլիոն դրամ:Տարեկան կարող ենք արտադրել ավելի քան 150 հազար Կվտժ էլեկտրաէներգիա եւ որոշ չափով լուծել էներգետիկ հարցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ