RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-03-25 22:59:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 724, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԳՐՈՂԻ ԳԻՐՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ա. Բ.

Հայազգի արգենտինյան գրող Դիեգո Թաթյանն իր վերջինՙ «Երեխաների երկիրը» գրքում ուսումնասիրում է ընտանեկան ժառանգությունը: Թոռը հայտնաբերել է պապիՙ Ցեղասպանությունից վերապրած Գրիգոր Թաթյանի օրագիրը, որը նա սկսել է գրել Բուենոս Այրեսի նավահանգիստ հասնելուց հինգ տարի առաջ, 1927-ի նոյեմբերին: Թաթյանի համար մարտահրավեր է եղել ընտանեկան արխիվի այդ անընթեռնելի մասունքին ծանոթանալը, քանի որ նա չի տիրապետում հայերենին:

Գրող Անա Արզումանյանի նախաբանով գրքում ներառված են ընտանեկան լուսանկարներ, որոնց մեջ եւՙ պապի արդուկն ու մկրատը: Գրիգորը դերձակի արհեստ է ձեռք բերել Անթիլիասի որբանոցում, իսկ մինչ այդ եղել է հովիվ: Նա հազիվ է փրկվել սովամահությունից եղբայրների եւ մոր հետ, Սիրիայի Հոմս քաղաքում գտնվող հայ փախստականների ճամբարում: Արտագաղթելով Արգենտինաՙ նա հաստատվել է Կորդոբա քաղաքում, ընտանիք կազմել: Մինչեւ կյանքի վերջը եղել է համայնավար: Թաթյանը նաեւ գրքում օգտագործել է մեծ մորՙ Ազնիվ Օհաննեսյանի հուշերը, որն ամուսնացել է 14 տարեկանում:

Գրող, խոհագիր, փիլիսոփայության դոկտոր եւ ուսուցիչ Դիեգո Թաթյանը հեղինակ է նաեւ «Պատմություն առանց թռչունների» (1998), «Վայրենու զգուշությունը. կրքերն ու քաղաքականությունը Սպինոզայի երկերում» (2001), «Դռների ետեւը» (2003), «Սպինոզան եւ աշխարհի սերը» (2004), «Վերջին քնողը» (2007) «Մեռելների փխրուն հիշողությունը» (2010), «Արդարների դավադրությունը: Բորխեսը եւ տղամարդկանց քաղաքը» (2010), «Անպատշաճը» (2013) «Արարածներ եւ իրեր» (2014), «Այլախոհ Սպինոզան» (2019) գրքերի: Երկու անգամ ընտրվել է Կորդոբայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան (2011-2017) եւ ունի երկու դոկտորական աստիճան (Արգենտինա եւ Իտալիա):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 26-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ