ՎԼԱԴԻՄԻՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԶԱԽԱՐՈՎԻ hԻՇԱՏԱԿԻՆ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ 2021 2. Նոյեմբերի 1-ին վախճանվեց հիանալի մարդ, հայտնի պատմաբան, հայ ժողովրդի մեծ բարեկամ, պրոֆեսոր Վլադիմիր Ալեքսանդրի Զախարովը: Նա ծնվել է8 1946 թ. հուլիսի 17-ին Արմավիր քաղաքում: Իր ողջ կյանքը նշանավոր գիտնականը նվիրել է Կովկասի ուսումնասիրությանը: Աշխատել է Պյատիգորսկում, Պենզայում, Կրասնոդարում եւ Մոսկվայում: 1955 թ. Վ. Զախարովը աշխատանքի է հրավիրվել ՌԴ-ի Մալթայի զինվորական օրդենում, իսկ 2001 թ. արդեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի ավագ գիտաշխատող էր: 2005 թ. նշանակվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, ապա Սեւ-Կասպիցծովյան քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (Մոսկվա): Անվանի գիտնականը ավելի քան հազար հոդվածների եւ երեսունից ավելի գրքերի հեղինակ է, Ժուռնալիսների միջազգային եւ Ռուսաստանի գրողների միությունների անդամ: Անդրկովկասյան պետությունների քաղաքական պատմության լայնախոհ գիտակը հայ ժողովրդի անկաշառ բարեկամն էր եւ կապված էր ու սիրահարված Հայաստանին ու հայ ժողովրդին, լավագույնս տիրապետում էր հայոց պատմության ծալքերին եւ միշտ խորը ափսոսանք էր հայտնում նրա ունեցած կորուստների ու հատկապես ցեղասպանության համար: Հաճախակի էր այցելում Հայաստան, մասնակցում տարբեր գիտաժողովների եւ ընդգրկուն ու հայանպաստ զեկուցումներ կարդում: Բախտ եմ ունեցել շփվելու անվանի գիտնականի, հրաշալի մարդու եւ հայ ժողովրդի անշահախնդիր բարեկամի հետ, լսելու նրա բազմախորհուրդ վերլուծությունները ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների եւ շատ այլ հիմնախնդիրների մասին: Նա համոզված էր, որ ադրբեջանացի ազգ չի եղել եւ չկա, դա նրա կարծիքով մարդկանց որտեղացի լինելու հատկանիշ է եւ ինչպես պատահաբար ու արհեստականորեն հայտնվեցՙ նույն կերպ էլ կանհետանա պատմության թատերաբեմից: Կարծում եմ, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր լավագույն բարեկամին եւ միշտ վառ կպահի նրա պայծառ հիշատակը: Մի խումբ մտավորականների անունից ` |