RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018



Տեղադրվել է` 2018-03-22 22:41:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2434, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԳԻՐՔ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

«Մարդասիրության վկայակոչումներ: Շվեյցարիայի մարդասիրական նպաստը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ 1894-1923 թթ.» (Bearing Witness to Humanity: Switzerland՛s Humanitarian Contribution during the Armenian Genocide in the Ottoman Empire 1894-1923»: Այսպես է կոչվում Ժնեւում «Mu..nster: Aschendorff Verlag» հրատարակչատան կողմից վերջերս լույս տեսած հատորը, որի հեղինակն է հայր դոկտ. Աբել Մանուկյանը : Գիրքը հարգանքի տուրք է մատուցված շվեյցարացի ժողովրդի աննախադեպ զորակցությանը մեր պատմության ամենաողբերգական ժամանակաշրջանում: 606 էջերում հեղինակը համընդհանուր գծերով հայոց պատմությունը ներկայացնելուց հետո, կենտրոնացել է, ըստ «Միրոր Սփեքթեյթր» թերթի հաղորդագրության, Ցեղասպանությանը նախորդած դեպքերի, այնուհետեւ գործադրված վայրագություների վրա եւ թվարկել շվեյցարացի միսիոներների անձնուրաց գործունեությունը: Որպես օրինակ, այլոց շարքում, հիշատակվել է Բազելից քույր Բեատրիս Ռոհների (1876-1947) եւ Վալցենհաուզենից Ջեյկոբ Քունցլերի (1871-1949) անունները:

Առաջինը ուղեղի ցնցում է ստացել ականատեսը լինելով սարսափներին (աշխատել է որպես դասատու, եղել է որբանոցի տնօրեն), իսկ երկրորդըՙ 1899-1922 թվերին Թուրքիայում աշխատել է նախ որպես սանիտար, ապա թերապեւտ:

Բժիշկների, բուժքույրերի կողքին շվեյցարացի ժողովուրդն էլ իր անհրաժեշտ լուման է ներդրել օգնելու համար հայ գաղթականներին: Զորակցության շարժումը զանգվածային բնույթ է կրել:

Դոկտ. Մանուկյանը մեծապես օգտվել է շվեյցարական արխիվներից, որտեղից պեղել եւ դուրս է բերել մինչ այժմ չօգտագործված նյութեր: Գիրքը մեծապես գովելի նախաձեռնություն են որակել մասնագետները:

Նկար 1. Աբել Մանուկյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ