RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1957, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 56

«ԻՍՄԱՅԻԼ ԲԵՇԻՔՉԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հ. Չ.

Իսմայիլ Բեշիքչին հանրահայտ թուրք սոցիոլոգ է: Ունի քրդական հարցին եւ թուրքական իրականությանը նվիրված ավելի քան 30 աշխատություն: Նրա աշխատությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, ներառյալՙ ճապոներեն: Սակայն դա չի խանգարել, որ դրանք, բացառությամբ երկուսի, արգելվեն Թուրքիայում եւ տասնյակ տարիներ բանտարկվի հեղինակը:

Հաշվի առնելով նրա անձնուրաց պայքարը, մի խումբ մտավորականներ որոշել են «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամ ստեղծել Թուրքիայում: Փետրվարի 3-ին նախաձեռնողները հավաքվել են Մերսինում, որտեղ էլ տեղի է ունեցել հիմնադրամի շնորհանդեսը: Արարողությունից հետո Բեշիքչին ելույթ է ունեցել մասնակիցների առջեւ, առանձնահատուկ տեղեկություններ է հաղորդել Թուրքիայի պատմության մասին: Նա ասել է, որ երկրում քրդական իրողությունը տասնյակ տարիներ պետականորեն քողարկվել է: Այնուհետեւ անդրադարձել է երիտթուրքերի Իթթիհատ վե Թերաքքի կուսակցության ընդունած որոշումներին, որոնք են.

1. Երկրից արտաքսել հույներին:

2. Բնաջնջել հայերին, ասորիներին եւ նեստորականներին: Բնաջնջումը գործնականորեն ավարտվեց 1916-ին: Դրանց արդյունքումՙ ա) հույների եւ հայերի ունեցվածքի հաշվին ստեղծվեց մեծահարուստների թուրքական խավ, բ) քուրդ ցեղապետերը ազգային ինքնությունն ուրանալու պայմանով սեփականացրին հայերի եւ ասորիների կալվածքները:

3. Թուրքացնել քրդերին:

4. Սուննի մահմեդական դարձնել ալավիներին:

Իթթիհատականների վերջին երկու որոշումները ուժի մեջ են եղել նաեւ քեմալականների հիմնադրած Թուրքիայի Հանրապետությունում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ