ԳԱԲՈՒԶՅԱՆՆ ՈՒ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Հայաստանցի 16 շախմատիստներ են մասնակցում Մոսկվայում մեկնարկած շախմատային փառատոնին: A խմբի մրցաշարի հայաստանցի 9 մասնակիցներից լավագույն արդյունքն ունեն գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ու միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, որոնք մեկնարկում 2 անընդմեջ հաղթանակ են տոնել ու առաջատարների թվում են: Կանանց մրցաշարին մասնակցող Լիլիթ Գալոյանը մեկնարկում վաստակել է 1,5 միավորՙ հաղթելով Դարիա Անուֆրիենկոյին, ոչ-ոքի խաղալով Ալեքսանդրա Ժերեբցովայի հետ: C խմբում հանդես եկող 5 հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Արթուր Ղարագյոզյանն ու Առնոլդ Մինասյանը, որոնք ունեն 1,5-ական միավոր: 10 ուսանող գրոսմայստերների մրցաշարն անհաջող սկսեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը պարտվեց Ալեքսանդր Շիմանովին եւ Վլադիմիր Բելոուսին: Վերջինս Ուրի Ելիսեեւի հետ 2 միավորով գլխավորում է աղյուսակը: |