RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1521, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 84

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է «ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻՆ» ՖԻԼՄԸ

Հ. Ծ.

Նյու Յորքից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Համազգային կրթական եւ մշակութային ընկերության» կազմակերպությամբ հունվարի 27-ին Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու Փաշալյան դահլիճում տեղի է ունեցել ռեժիսոր եւ պրոդյուսեր Զարեհ Ճգնավորյանի «Ժողովրդի թշնամի: Հայերը հիշում են ստալինյան շրջանի տեռորը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Օրվա հանդիսավար, Համազգայինի Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետ դոկտ. Արա Գաբրիելյանը ներկայացրել է ֆիլմի ռեժիսորին, ասելով, որ նա ծնվել է Ֆարգոյում (Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), բայց մեծացել եւ շնորհիվ իր հորՙ երգահան եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի շրջագայությունների, կոսմոպոլիտ մթնոլորտում, ապրելով Իրանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում: Ավարտել է (1992-ին) Նյու Յորքի համալսարանի արվեստի բաժինը:

Էրիկ Պողոսյանի ներածականով ֆիլմը արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել միջազգային շրջանակներում: Ամերիկյան հայտնի «Նեշնըլ ջեոգրաֆիկ մեգեզին» հանդեսը Հայաստանի մասին երեք «պարտադիր» ֆիլմերի ցուցակում է ընդգրկել Փարաջանովի «Նռան գույնը» եւ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի հետ:

Արխիվային նյութերի վրա հիմնված ֆիլմը բացվում է Ստալինի թաղման արարողությամբ, որի ընթացքում հնչում է բռնապետի խոսքը. «Մեկ մարդու մահը ողբերգություն է, միլիոնների մահըՙ սոսկ վիճակագրություն»:

Հիսունութ րոպե տեւողությամբ ֆիլմը մոտ 200 հարցազրույցների արդյունք է, նկարահանված Խորհրդային Միության ամենահեռավոր անկյուններում, որտեղ աքսորել էին հայերին:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանի բաժնում Զարեհ Ճգնավորյանը խոստովանել է, որ ստիպված է եղել ֆիլմի որոշ հատվածներ մոնտաժել հանրային հեռուստատեսությամբ հեռասփռելու նպատակով: «Այժմ այլ կերպ կնկարահանեի այդ ֆիլմը», ասել է նա:

Երեկոյի վերջում Հայր Մեսրոպ Լակիսյանը շնորհավորել է ռեժիսորին եւ նրան նվիրել Անթիլիասում Հայոց ցեղասպանության հուշարձան-կոթողի մանրաքանդակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ