ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ Orange-Ի ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՈՐԱԿԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ Օրանժ Արմենիայի 3G+ ցանցը ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանումՙ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի պատվերով իրականացված ուսումնասիրության արդյունքների: Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են եվրոպական 8 երկրներում շարժական կապի 26 օպերատորների ցանցերի մի շարք պարամետրեր, ինչպես մուտք ստատիկ վեբ կայքերՙ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտում ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքում եւ ստացում, ֆայլերի վերբեռնում եւ ներբեռնում ու վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա USB մոդեմներով ու սմարթֆոններով եւ հատուկ ծրագրերով: Անցյալ տարվա ընթացքում Հայաստանում երկու անգամ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ վերը նշված բոլոր պարամետրերով Օրանժ Արմենիա ընկերությունն, ընդհանուր արդյունքներով, Հայաստանում առաջարկում է ինտերնետի լավագույն արագություն եւ որակ: «Վերջին տարիներին մենք ջանք չենք խնայելՙ Հայաստանում կառուցելու եվրոպական լավագույն ցանցերից մեկը: 2012 թ. մեզ հաջողվեց ավելացնել մեր ցանցի թողունակությունը մինչեւ 42Մբ/վ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում եւ մինչեւ 21Մբ/վ գյուղական համայնքներում: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ ցանցի որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրենց արդյունքն են ցույց տալիս: Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել մեր ցանցի արագության եւ աշխատանքի որակի կատարելագործման ուղղությամբՙ այդպիսով մեր ձայնային եւ ինտերնետ ծառայությունների բաժանորդներին առաջարկելով առավելագույն հարմարավետություն» ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը : Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2012 թ. հունիսի 13-ից հուլիսի 5-ը եւ նոյեմբերի 19-30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Էջմիածին քաղաքներումՙ հաշվի առնելով, որ բնակչության խտությամբ պայմանավորվածՙ նշված քաղաքներում է գեներացվում տրաֆիկի մոտ 80 %-ը: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առեւտրային շրջաններում եւ արվարձաններում: Փորձարկումների շուրջ 20 %-ն իրականացվել է շարժման մեջ: Ընդհանուր ուսումնասիրությունն իրականացվել է 2012 թ. մայիս-օգոստոս եւ 2012 թ. հոկտեմբերի 17-ից մինչեւ 2013 թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում հետեւյալ երկրներումՙ Հայաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա եւ Սլովակիա: Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով, միջազգային առաջատար «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից: Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որը շեշտը դնում է Orange-ի եվրոպական ներկայության շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակի վրա, եւ թույլ է տալիս համեմատել շարժական կապի 26 օպերատորների ցանցերի ուսումնասիրությունների արդյունքները: |