RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013



Տեղադրվել է` 2013-02-15 00:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1396, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԿԱՐԵԼԻ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ ՆԱԵՎ ՆՅՈՒ ՅՈ՞ՐՔ ԹՌՉԵԼ...

Վ. Պ.

Հայաստանի նախագահի ընտրություններից հետո տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին տեղեկություն է տարածել ադրբեջանական «Ազերիպրես» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

Վերջինս երեկ ասուլիսում տեղեկացրել է, թե Փարիզում հունվարին տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ԼՂ հակամարտության կարգավորման մասով առաջարկներ ու տեսակետներ են հնչեցրել»:

Համանախագահները կլինեն տարածաշրջանում հայաստանյան նախագահական ընտրություններից հետո, ինչպես նաեւ արդեն աշնանը Ադրբեջանում սպասվող նախագահի ընտրություններից հետո` թերեւս պահպանելու բանակցային գործընթացի ընդհանրական ընթացքը: Ասել է թե համանախագահները ամեն ջանք գործադրում են, որպեսզի բանակցությունները գոնե որպես հանդիպումների ձեւաչափ մնան գործողության մեջ այն դեպքում, երբ Ադրբեջանում, օրինակ, Ստեփանակերտի օդանավակայանի առնչությամբ, չեն կարողանում հիստերիկ հռետորաբանությունը փոխել:

Այդ մասին կրկին հիշեցրել է նույն ինքը` համանախագահների այցի մասին տեղեկություն տրամադրած արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության համաձայնՙ «Թող Հայաստանը դուրս բերի իր զինուժը Լեռնային Ղարաբաղից, իսկ հետո, եթե հարկ լինի, կարելի է անգամ Նյու Յորք թռիչք կազմակերպել»:

Այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, թե ադրբեջանական կողմը որոշ առումով փոխել է արցախյան օդանավակայանի գործունեւթյան առնչությամբ օգտագործվող բառապաշարը` ինչ-որ պայման առաջ քաշելով: Սակայն ակնհայտ լինելով հանդերձ, որ Հայաստանին նման պահանջ ներկայացնելը անհեթեթություն է, հստակ է, որ Ադրբեջանն այժմ փորձ է արել ոչ թե սպառնալիքներով խոսել, այլ անցնել վերջնագրային պայմաններին, որոնք հաստատապես իրագործելի չեն:

Կարելի է ենթադրել, որ որքան էլ հոռետեսական լինեն միջազգային հանրության կողմից դատապարտման կարեւորությանը չվստահողների դիրքորոշումները, Ստեփանակերտի օդանավակայանի հարցում ինքնաթիռներ կործանելու սպառնալիքի դեմ արտահայտվածների խոսքը կարծես տեղ է հասել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ