ՀԱՅՏՆԱԳՈՐԾՎԵԼ ԵՆ ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԸ Լոնդոնի թագավորական քոլեջի մի խումբ գիտնականներ Քրիս Հեմմոնդի ղեկավարությամբ կատարել են հայտնագործություն, որը կարճատես երեխաներին կազատի ակնոց կամ ոսպնյակ կրելու կամ թանկարժեք վիրահատությունների ենթարկվելու անհրաժեշտությունից: Մարդու օրգանիզմում հայտնաբերվել է կարճատեսության վերաբերյալ տեղեկություններ պարունակող 24 գեն: Այսուհետեւ կարճատեսությունը կարելի է վերացնել դեղերովՙ խնայելով միլիոնավոր դոլարներ: Nature Genetics գիտական հանդեսը նշում է, որ տվյալ հայտնագործության ամենակարեւոր արդյունքն այն է, որ կարճատեսներին այլեւս չի սպառնում տեսողության լրիվ կորուստ, ինչը հնարավոր էր մինչեւ օրս: |