RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2013-02-20 00:27:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2074, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ԸՆՏՐԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԸ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անկախ Հայաստանում, բացի հիմնադիր առաջին նախագահի ընտրությունից, նախագահական ոչ մի ընտրություն չի ավարտվել առանց երկրորդ առավելագույն քվե ստացած հավակնորդի բողոքարկման: Ինչ-որ չափով, թերեւս, այս ֆենոմենից շեղում կարելի է համարել 1998 թ.-ի ընտրությունները, որտեղ հայտարարվեց ընտրությունների 2-րդ փուլ, որտեղ վերջնական հաղթանակ տարավ Ռոբերտ Քոչարյանը, մինչ իր գլխավոր մրցակիցը... Բայց այս մասինՙ վերջում:

Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում ընդդիմադիր գլխավոր թեկնածուն բոլոր պարագաներում միշտ դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքից եւ հայտարարել անզիջում պայքար, բողոք եւ բողոքարկում, միշտ վիճարկելով, իրավացի կամ ոչ, քվեարկությունների արդյունքները, պահանջելով նոր ընտրություններ, ինչը երկիրը անխուսափելի կերպով մղել է ներքաղաքական եւ արտաքաղաքական անորոշությունների վտանգաշատ գիրկը:

Նախորդ օրն ավարտված ընտրությունները բացառություն չկազմեցին, դժբախտաբար: Ավելինՙ այս անգամ հավակնորդը «չբավարարվեց» նոր ընտրություն պահանջելու ավանդությամբ, այլՙ վերջնագիր տվեց առաջին տեղը գրավածին տեղը զիջելու իրեն...

Պրն Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես զարմացրեց, երբ երեկվա ասուլիսում դրեց այդ պայմանաժամը: Ըստ երեւույթին նա շատ լուրջ է ընդունել իր օգտին գրանցված 36,75 տոկոս ձայներն ստանալու իր արժանիքները: Արդարեւ, տպավորիչ արդյունք, որը մեծամասամբ գոյացել է, եւ հավակնորդը մեզնից լավ կարող էր գնահատել դա, նման ընտրությունների ժամանակ գործող այլեւայլ հանգամանքների շնորհիվ: Այլ խոսքովՙ նա շփոթել է իր իրական էլեկտորատը ստացած ձայների քանակի հետ:

Այնինչ, պրն Հովհաննիսյանի ստացած քաղաքագիտական կրթությունն ու ձեռք բերած փորձը պետք է հուշեին իրեն, որ հավաքած կես միլիոնից ավելի ձայնը քաղաքական ամուր կապիտալ կարող է դառնալ իրեն համար, շատ ավելի ամուր եւ ազդեցիկՙ քան իր հիմնադրած եւ ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը, պայմանով, որ կարողանա կառավարել եւ տնօրինել այդ կապիտալը: Ինչպես 1998 թ.-ին դա արեց իմաստուն Կարեն Դեմիրճյանը, որ Վազգեն Սարգսյանի եւ իր մրցակից Ռ. Քոչարյանի հետ փաստորեն կազմեց փաստական եռիշխանություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ