ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 3 ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐ Ռումինիայի Բրաշով քաղաքում մեկնարկել է Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11-րդ օլիմպիադան: Մայրցամաքի 45 երկրների 15-18 տարեկան 958 մարզիկները պայքար կմղեն մեդալների 37 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է 8 մարզաձեւՙ լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, դահուկացատկ, բիաթլոն, գեղասահք, չմշկավազք, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ: Հայաստանն օլիմպիական խաղերում կներկայացնեն 3 մարզիկներՙ դահուկավազորդներ Արայիկ Գրիգորյանն ու Սլավիկ Սիմոնյանը եւ լեռնադահուկորդ Եվա Փարոյանը: |