RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013



ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-02-20 00:27:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1155, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին երեկ շնորհավորական ուղերձներ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը եւ Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի ու Կանադայի շրջանային վարչությունը:

ԼՂՀ նախագահի ուղերձում գրված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»:

Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի ու Կանադայի շրջանային վարչության շնորհավորագրում ասվում է. «Ի սրտե շնորհավորում ենք տպավորիչ արդյունքներով Ձեր վերընտրվելը: Հայրենի հողի եւ Արցախի պաշտպանության արի փորձառությունը եւ Ձեր վարչագիտական հարուստ վաստակը մեր հայրենաբնակ ժողովրդին պետք է պարգեւեն ապահով երկիր ու զարգացող տնտեսություն` կանխելու համար բնակչության արտահոսքը»:

Իսկ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության շնորհավորագրում ասված է. «Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ: Մենք պատրաստ ենք աջակից լինել Ձեզ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցության ու սոցիալական արդարության հաստատման Ձեր պայքարում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ