RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013



Տեղադրվել է` 2013-02-20 00:27:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1196, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այն է` իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ակտիվիստների եւ «Միացյալ ազգային շարժման» կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կազմակերպած հանրահավաքները, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին կոչ է անում առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը, չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին եւ չապակայունացնել տարածաշրջանը, քանզի տարածաշրջանի կայունությունը խախտելը չի բխում մեր ազգաբնակչության շահերից:

Խորհուրդը նաեւ դիմում է Ջավախքի ազգաբնակչությանըՙ լինել զգոն ու կազմակերպված:

Խորհուրդը այս ուղղությամբ ձեռնարկում է մի շարք քայլեր, որոնց վերաբերյալ օրերս կտեղեկացնի ազգաբնակչությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ