ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈԼԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ «Միկան» Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում իր 2-րդ խաղն անցկացրեց ու առաջին հաղթանակը տոնեց: Մրցակիցը լեհական «Դրուտեքս Բիտովիան» էր: Խաղասկզբում 2 անգամ Սեմյոն Մուրադյանը կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն վրիպեց նպաստավոր դիրքերից: Խաղի ելքը վճռվեց 83-րդ րոպեին, երբ Վարդգես Սաթումյանի փոխանցումով Հենրիկ Հարությունյանը գրավեց դարպասը: Հաջորդ հանդիպումը «Միկան» կանցկացնի փետրվարի 21-ին Օրենբուրգի «Գազովիկի» հետ: |