«ՍՊԱՐՏԱԿԻ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ Նիկիտա Սիմոնյանի արձանը Մոսկվայի «Սպարտակի» մյուս լեգենդար ֆուտբոլիստներիՙ Ստարոստին եղբայրների եւ Իգոր Նետտոյի արձանների հետ կկանգնեցվի թիմի նոր մարզադաշտի տարածքում: Տրիբունաներն էլ կկոչվեն նրանց ազգանուններով: Այս մասին հայտարարել է ակումբի նախագահ Լեոնիդ Ֆեդունը: Նոր մարզադաշտի շինարարությունը սկսվել է 2007-ին: Շինարարության վրա կծախսվի 12 մլրդ ռուբլի: Մարզադաշտը շահագործման կհանձնվի 2014-ի մայիսին: |