RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013



ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է` 2013-02-21 23:56:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1357, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ԱՄՆ. ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԵՎ ՀԱՆԳԻՍՏ ԷՐ, ԲԱՅՑ...

Վ. Պ.

«Միացյալ Նահանգները շնորհավորում է հայ ժողովրդին փետրվարի 18-ի ընտրությունների կապակցությամբ, որոնք միջազգային դիտորդների գնահատականներով ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվել են հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքով», փետրվարի 20-ին մամուլի հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը :

Նա նշել է նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի` հայաստանյան մամուլի առնչությամբ հնչեցրած որակումն առ այն, որ մամուլը կատարել է իր պարտականությունը` ապահովելով հավասարակշռված լուսաբանում, ընդ որում` ազատ եթերի օգտագործմամբ:

«Այդուհանդերձ, մենք համամիտ ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ արտահայտած մտահոգություններին հանրային կառավարման առումով անկողմնակալության պակասի եւ վարչական ռեսուրսների չարաշահման առնչությամբ, ինչը հանգեցրել է պետության ու իշխող կուսակցության գործողությունների տարանջատման լղոզմանը` ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը», նշել է Նյուլանդը:

Այս համատեքստում էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ը համաձայն է այն բացահայտումներին, ըստ որոնց քվեարկության օրը թեեւ անցել է հանգիստ ու նորմալ, սակայն դիտարկվել են վստահված անձանց կողմից լիազորությունների չարաշահման, նաեւ լուրջ այլ խախտումներ` ընդհուպ ընտրողների վրա ճնշումներ:

«Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել միջազգային եւ տեղական դիտորդների բացահայտումները, ինչպես նաեւ ընտրական բողոքների քննությունները արդեն հետընտրական շրջանում: Իրավապահ մարմիններին մենք կոչ ենք անում հետաքննել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել ընտրախախտումների մասին հավաստի տեղեկություններին ի պատասխան: Մենք նաեւ բոլոր կողմերին կոչ ենք անում հանգստություն պահպանել հետընտրական շրջանում եւ զսպվածություն դրսեւորել իրենց հետագա գործողություններում», ասվում է Նյուլանդի մամուլի հաղորդագրության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ