RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-02-21 23:56:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1162, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Ֆրանսիական Ռոշֆոր քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրն անհաջող դասավորվեց միանձնյա առաջատար Կարեն Գրիգորյանի համար: Հայ շախմատիստը սեւերով զիջեց վրացի գրոսմայստեր Դավիթ Ջոջուայինՙ կրելով մրցաշարում առաջին պարտությունը: Ջոջուան վաստակած 5,5 միավորով հավասարվեց Գրիգորյանին եւ նրա հետ գլխավորեց աղյուսակը:

Առայժմ անպարտելի է Սամվել Տեր-Սահակյանը, որը ոչ-ոքի ավարտեց պարտիան մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող Անդրեյ Իստրատեսկուի հետ: Սամվելը վաստակել է 5 միավոր եւ նույնպիսի արդյունք ունեցող 5 շախմատիստների հետ հետապնդում է առաջատարներին:

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը սպիտակներով կխաղա Կորե Ակշայրաջի հետ: Սամվել Տեր-Սահակյանը սեւերով կմրցի Քուենտին Լուիսեայի հետ: Իսկ Դավիթ Ջոջուայի մրցակիցը կլինի Անդրեյ Իստրատեսկուն:

B խմբի մրցաշարւմ հերթական պարտությունը կրեց ֆրանսահայ Գուրգեն Հազարապետյանը, որի մրցակիցը Բերտրան Գրեմերսն էր: Հայ շախմատիստը 7 հնարավորից ընդամենը 2 միավոր է վաստակել: 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են Վինսենտ Սավրեն եւ Լուիզ Գոնսալեսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ