RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013



Տեղադրվել է` 2013-02-21 23:56:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1151, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՏԱՔ ՀԱԳՈՒՍՏՙ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

Հայաստանում ապաստանած սիրիահայերի օգնության տարաբնույթ ծրագրերը շարունակվում են: Հայաստանի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության, ՀԲԸՄ-ի, Հայց. առաքելական եկեղեցու, հասարակական եւ բարեսիրական այլ կազմակերպությունների միջոցով ցուցաբերվող օգնությանը ավելացավ տաք հագուստի տրամադրման ծրագիրը:

Գերմանահայ գործարար Սուրեն Օհանյանի նվիրատվությամբ, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունը «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրել է մեծ քանակությամբ ձմեռային տաք հագուստ բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված: Հագուստի բաշխումը մեկնարկել է ՀԲԸՄ-Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տանը: ՀԲԸՄ սիրիահայերի օգնության օժանդակ հանձնախմբի անդամները, ՀԲԸՄ կամավորներն ու «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, ժամը 11-16-ը կընդունեն կարիքավոր սիրիահայերին ու նրանց կտրամադրեն հագուստը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ