RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013



Տեղադրվել է` 2013-02-21 23:56:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1145, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՎ ԲՈՒՀԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: Տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան եւ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետեւ հասանելի կլինեն նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:

Բուհը համալրվել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, ինտերնետ հասանելիությամբ, 9 համակարգչով ապահովված լսարանով, լազերային տպիչով եւ լուսարձակով ապահովված ինտերակտիվ գրատախտակով: Նոր հնարավորությունները համալսարանին թույլ կտան առցանց միանալ Վանաձորում եւ Արցախում գործող մասնաճյուղերին եւ արդյունավետ դասընթացներ կազմակերպել ուսանողների ավելի լայն լսարանի համար:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի այս լաբորատորիայից առավելագույն արդյունավետությամբ օգտվելու հաջողված փորձ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնում, դեռ մեկ տարի առաջ է սկսել գործել տեսակոնֆերանսների ժամանակակից դահլիճը, որը համացանցի միջոցով վիրտուալ կատարյալ ուսումնական միջավայր է ապահովել այս եւ արտերկրյա հեղինակավոր համալսարանների միջեւ:

«Նոր տեխնոլոգիաները ենթադրում են ժամանակի տնտեսում, տեղեկացվածության բարձր մակարդակ եւ արագ որոշումներ կայացնելու հմտություն: Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովելու են ուսանողի հաջողելու հավանականությունը: Մասնագիտացման ճանապարհին նրանց ճիշտ ուղղորդելու առաջին քայլը, թերեւս, եղած տեղեկատվությունից առավելագույնս ճիշտ եւ արդյունավետ օգտվելու հմտության ուսուցանումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Համալսարանի հետ մասնավոր հատվածի հաջողված համագործակցությունը գնահատելու նպատակով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպել է «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության հերթական միջոցառումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակի է արժանացել «Համալսարանի լավագույնս գործընկեր» անվանակարգում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ