RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013



Տեղադրվել է` 2013-02-21 23:56:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1143, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՍԵՐՄԱՑՈՒ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Ա. Մ.

2013-ի գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու եւ սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով երեկ կառավարության որոշմամբ հաստատվեց 2013-ին գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Համաձայն այդ որոշմանՙ արտերկրից եւ տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի եւ գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի եւ 530 տ կորնգանի սերմացու: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանան ցանքատարածությունը եւ համախառն բերքը, գյուղացիական տնտեսությունների եկամուտը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սա կառավարության կարեւորագույն ծրագրերից է, նշելով, որ դրա շնորհիվ արտադրողականության աճ է ապահովվում: «Գինը, որով մենք տալու ենք` հաշվի առնելով ներքին հանրապետական գները, շուկայականից ցածր է, եւ շուրջ 40 տոկոսով մենք փաստորեն սուբսիդավորում ենք: Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ մեծ ծավալի կորնգան ենք ներկրում` առաջին անգամ շուրջ 530 տոննա, որը հիմնականում որպես կեր է օգտագործվում, եւ որն էապես փոխելու է իրավիճակը», ասաց վարչապետը:

Սերմացուի ներկրման համար կառավարության որոշմամբ հատկացվել է ավելի քան 700 մլն դրամ, որից մոտ 616 միլիոնը պետք է ծախսվի Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացված «Տնտեսական կառուցվածքային բարեփոխման աջակցություն» դրամաշնորհային միջոցների հաշվին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ