RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Տեղադրվել է` 2013-02-21 23:56:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1162, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 56

9,1 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ ՀՈՒՆՎԱՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդյունաբերության ծավալներն աճել են 18,8 տոկոսով

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը հրապարակած 2013-ի առաջինՙ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 9,1 տոկոս: Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում 2013-ի հունվարին 2012-ի հունվարի նկատմամբ աճ է արձանագրվել, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ` անկում: Ինչը բնական է, քանի որ դեկտեմբերին տնտեսական ակտիվությունը անհամեմատ բարձր է լինում, քան հունվարին, եւ այս երկու ամիսների համադրմամբ երբեք եզրակացություններ չեն արվում:

Ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում` 18,8 տոկոս նախորդ տարվա հունվարի համեմատ եւ 21,1 տոկոսով նվազումՙ դեկտեմբերի նկատմամբ: էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 6 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ նվազել 0,7 տոկոսով: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա հունվարի նկատմամբ 7,5 տոկոս աճ է արձանագրվել, իսկ դեկտեմբերի նկատմամբ` 20 տոկոս անկում: Մանրածախ առեւտրում 2013-ի հունվարին 2012-ի հունվարի նկատմամբ արձանագրվել է 5,7 տոկոս աճ, իսկ դեկտեմբերի նկատմամբ` 67,7 տոկոս անկում: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը աճել է 2,1 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ նվազել 67,7 տոկոսով: Միայն շինարարությունն է, որ հունվարին անկում է արձանագրել 2012-ի հունվարի նկատմամբ` 17,6 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ անկումը կազմել է 91,9 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի հունվարին 2012-ի հունվարի նկատմամբ ավելացել է 21,7 տոկոսով եւ կազմել 422,5 մլն դոլար, իսկ դեկտեմբերի նկատմամբ նվազել 25,1 տոկոսով: Արտահանումը կազմել է 112,4 մլն դոլար, արձանագրելով կտրուկ` 54,6 տոկոս աճ, իսկ 2011-ի դեկտեմբերի նկատմամբ` 17,3 տոկոսով նվազում: Ներմուծումը կազմել է 310,2 մլն դոլարՙ աճելով 13 տոկոսով, իսկ 2011-ի դեկտեմբերի նկատմամբ նվազելով 27,6 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 197,8 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվարին կազմել է մոտ 140 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 168 հազար դրամ, պետականումՙ 112 հազար դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ