RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #54, 06-04-2013



ԸՆԴԱՌԱՋ

Տեղադրվել է` 2013-04-05 23:32:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1378, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԱՆՁՐԵՎՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մ. Խ.

Անձրեւը թե հիասթափությունը երեկ սակավամարդ էին դարձրել Ազատության հրապարկը, որտեղ րաֆֆիականներն, այնուամենայնիվ, հանրահավաք արեցին: Այս հանրահավաքը ցույց էր տալիս, որ ապրիլի 9-ին հազիվ թե ստվար բազմություն հավաքվի Րաֆֆու այլընտրանքային երդմնակալության ժամանակ: Սակայն տրամադրությունները, որ մարում են, կարող են արթնանալ ընդամենը մեկ ամիս հետո, քաղաքային ընտրություններին եւ նրան հաջորդող ժամանակի մեջ:

Չնայած անձրեւին` երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ եւ ապրիլի 9-ին ժամը 11-ին մարդկանց կանչեց Ազատության հրապարակ` նշելով, որ Սփյուռքից, Արցախից եւ Հայաստանի մարզերից մարդիկ են գալու` «միասին պատասխանատու երդում տալու, միասին նոր Հայաստանի ողնաշարը, արյունը, դրոշակը եւ Սահմանադրությունը դառնալու ապրիլի 9-ին, ուղիղ ժամը 12-ին»: Իսկ նույն օրը ժամը 17-ին միասին քայլելու են «հայրենիքի համար, նոր Հայաստանի ուխտով, եւ գնալու ենք վերադարձնելու իշխանությունը ժողովրդին»: Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ օրն ինքը հանդես է գալու ծրագրային ելույթով, դասադուլի եւ գործադուլի կոչ արեց, իսկ իշխանությանն էլ խոսք ուղղեց, որ Արցախից, սահմաններից բանակի ստորաբաժանումներ չբերեն այդ օրը Երեւան:

Ի դեպ, «ժառանգություն» կուսակցության` քաղաքապետարանին ներկայացված ապրիլիննյան երթի հայտը Պռոշյան-Բաղրամյան փողոցներովՙ մերժվել է: Սակայն քաղաքապետարանն առաջարկում է երթն անցակացնել այլ երթուղով` Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Շահումյան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #54, 06-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ