ՄԱՏԻԿՈԶՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ 2-ՐԴ ՏԵՂԸ Armchess.am-ի տեղեկացմամբ, միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը հաջող է հանդես եկել Լոս Անջելեսում անցկացված «25-րդ Մետրոպոլիտեն» մրցաշարում: Հայ շախմատիստը 10 հնարավորից վաստակած 6 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով է հետ մնացել մրցաշարի հաղթող, ղազախ շախմատիստ Ջանիբեկ Ամանովից: Միջազգային վարպետ Նորիկ Քալանթարյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Հարություն Հակոբյանը վաստակել են 4,5-ական միավոր: |