RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #54, 06-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 23:32:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1287, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ԻՆՉՈ՞Ւ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ «ԴՈՐԻԱՆՍ» ԵՎ «ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ» ԽՄԲԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ

Մ. Հ.

Մոսկվայում` Կրեմլի պետական պալատում կայանալիք «Դորիանս» եւ «Ռեինկարնացիա» խմբերի համերգը չի կայանա:

Երեկ «Դորիանս» խմբի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ապրիլի 11-ին հայտարարված «Դորիանսի» համերգը Մոսկվայում չի կայանա կազմակերպչի մեղքով, որը չի ապահովել անհրաժեշտ պայմանները խմբի ելույթի համար: Համերգից մեկ շաբաթ առաջ կազմակերպիչը հայտնել է այն չեղյալ հայտարարելու մասին, ինչը ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ակնհայտ դրսեւորում է: «Դորիանսն» իր անունից ներողություն է խնդրում Մոսկվայի իր երկրպագուներից, որոնք ակնկալում էին հանդիպել սիրելի խմբին»:

«Ազգը» ցանկացավ հավելյալ տեղեկատվություն ստանալ, թե մոսկովյան համերգի կազմակերպիչները ո՞ր անհրաժեշտ պայմանները չեն ապահովել խմբի ելույթի համար: Մեր հարցին ի պատասխան «Դորիանս» խմբի պրոդյուսեր Արա Թադեւոսյանը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություն տալ, ասելով. «Ինչ ցանկանում էինք ասել, հաղորդագրության միջոցով ասել ենք, հավելյալ ոչինչ չենք ցանկանում ավելացնել»:

Այդպես էլ հասկանալի չէր, թե մասնավորապես ի՞նչ պայմանների մասին է խոսքը, որ համերգի կազմակերպիչները չեն ապահովել:

Սակայն «Ազգն» իր մոսկովյան աղբյուրներից ճշտեց, որ համերգի տոմսերի նույնիսկ կեսը չի վաճառվել եւ հավանաբար դա էլ համերգի չեղյալ հայտարարելու պատճառն է դարձել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #54, 06-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ