ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Համաշխարհային հայկական կոնգրեսի մամլո ծառայություն Ս.թ. ապրիլի 8-ին, ժ.16.00 ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում (Բաղրամյան 24) տեղի է ունենալու Համաշխարհային հայկական կոնգրեսի Գլխավոր խորհրդի նիստ: Նիստը վարելու է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը: Օրակարգումՙ Համաշխարհային հայկական կոնգրեսի 2013թ. տարեկան աշխատանքային ծրագրի հաստատումն է: Կազմակերպության ծրագրային գործունեությունը առավել ընդգրկուն եւ համակողմանի դարձնելու նպատակով քննարկման են դրվելու նաեւ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվածՙ Հոգաբարձուների խորհուրդ եւ Ծրագրերի իրագործման հիմնադրամ ստեղծելու հարցերը: |