ՍՈՑՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԼԱՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԴԻՐՔ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ Ամենայն հայոց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հերթական սոցիոլոգիական հարցումի արդյունքներն է ներկայացրել, ըստ որոնց ընտրարշավի մեկնարկին լավ դիրքում են ՀՀԿ ցուցակն ու նրա գլխավորող Տարոն Մարգարյանը, նրանց ձայն կտա ընտրողների 36,5 տոկոսը: Վարդան Օսկանյանի գլխավորած ԲՀԿ ցուցակի օգտին կքվեարկի հարցվածների 3,8 տոկոսը, էլի այդքան «Բարեւ, Երեւանին» են ձայն տալու: Հարցվածների 22, 1 տոկոսը դեռ չի կողմնորոշված: Այս պատկերին, ըստ սոցիոլոգի, նպաստել է նաեւ այն իրողությունը, որ ընդդիմադիրները միասնական հանդես չեն եկել, իսկ եթե հանդես գային` հարցվածների 55 տոկոսը նրանց ձայն կտար: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մասով Ահարոն Ադիբեկյանի թվերը նախագահական ընտրությունների արդյունքների առումով այնքան էլ իրական չէին: |