ՀԱՅ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Այսօր Խորվաթիայի Պորեջ քաղաքում կմեկնարկի սուսերամարտի աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ սուսերամարտիկները: Հայաստանի հավաքականի կազմում ասպարեզ դուրս կգան ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանն ու Էմիլ Դանիելյանը, խոցասուսերամարտիկներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանն ու Լիլիթ Էլոյանը: Մայքլ Հովհաննիսյանն ավելի վաղ էր մեկնել մրցավայր, որտեղ մասնակցում էր միջազգային համատեղ հավաքին: Նա իրեն լավ էր դրսեւորել փետրվարին Բուդապեշտում կայացած պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունումՙ 100 մասնակիցների մեջ զբաղեցնելով 22-րդ տեղը: Էմիլ Դանիելյանը 2012-ին Երեւանում կայացած միջազգային մրցաշարի հաղթողն է: Լիլիթ Էվոյանն ու Էդուարդ Հովիկյանը Հայաստանի այս տարվա երիտասարդների չեմպիոններն են, իսկ Արթուր Քոչարյանը նույն մրցաշարում զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: |