RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1231, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

ԱՄՆ վարչակազմը հաստատել է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների հերթական փաթեթը: Նպատակն է իրանցիներին ստիպել հրաժարվել միջուկային մշակումներից:

Պատժամիջոցների նոր փաթեթը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին: Նախագահ Օբամայի ստորագրած հրամանագիրը պատիժներ է նախատեսում հաշվարկների մեջ իրանական ռիալ օգտագործող ֆինանսական կառույցների դեմ: Դրա նպատակն է բանկերին ստիպել հրաժարվել ռիալային ավանդներից: Ի դեպ, ռիալը առաջին անգամ է դառնում պատժամիջոցների թիրախ:

Նախագահական հրամանագիրը պատիժներ է սահմանում նաեւ Իրանի ավտոմոբիլաշինական արդյունաբերության դեմ: Ընկերություններին եւ մասնավոր անձանց արգելվում է համագործակցել իրանական ավտոմոբիլաշինական ֆիրմաների հետ:

Ավելի վաղ համանման պատժամիջոցներ էին ձեռնարկվել Իրանի վառելիքաէներգետիկ ճյուղի, նավաշինական ընկերությունների եւ նավագնացությունների դեմ, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ