RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



ԵՐԵՎԱՆԻՑ ԳԴԱՆՍԿ

Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1314, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՓԱԿՈՒՂԻ» ՊԱՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ «ՊԱՏԱՆԻ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՏԵՍԻԼ»-ԻՆ

Մ. Հ.

Հայաստանը հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում «Պատանի պարողների Եվրոտեսիլ»-ին կներկայացնի 17-ամյա Վահագն Մարգարյանը:

Մրցույթը տեղի կունենա «Բալթիկ» օպերայի եւ բալետի թատրոնում:

Հայաստանի ներկայացուցիչն այս տարի գերազանց ավարտեց պարարվեստի քոլեջի բալետի բաժինը, իսկ մինչ այդ սովորել է ազգագրական բաժնում, սակայն հետո, նկատելով Վահագնի տվյալները, մասնագետները խորհուրդ են տվել տեղափոխվել բալետի բաժին: Վահագնը չորս տարի է, ինչ զբաղվում է դասական պարով եւ առաջին անգամ է մասնակցում մրցույթի:

Ինչպես լրագրողներին երեկ տեղեկացրեց «Պատանի պարողների Եվրոտեսիլ»-ի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մասնակիցներն առաջին մրցութային փուլում պետք է հանդես գան մենապարով, իսկ երկրորդ փուլում` խմբակային պարով: Խմբակային պարի բեմադրության համար հատուկ մասնագետ է հրավիրվում, այս տարի այն կբեմադրի Մեծ Բրիտանիայից Հուդ Բելիբոլսը: Իսկ վերջին փուլում, երբ ընտրում են եզրափակիչ դուրս եկած երկու մասնակիցներից հաղթողին, նրանք պետք է հանդես գան իմպրովիզացիոն պարով` ցույց տալով իրենց հմտությունները: Ահա այս փուլից հետո կընտրվի հաղթողն ու երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը:

Հայաստանի ներկայացուցչի` Վահագն Մարգարյանի պարի համար գրվել է երաժշտություն` Օտտո Բուբենիչեկի կողմից, որը Համբուրգի թատրոնի մենակատար-պարող է, նաեւ կոմպոզիտոր, եւ ստեղծագործություններ է գրում ժամանակակից բալետների համար:

Ինչպես հաղորդեց Գոհար Գասպարյանը, Հայաստանի ներկայացուցչի համար գրված ստեղծագործության մեջ կլինեն նաեւ հայկական տարրեր` դուդուկով: Հատկանշական է, որ Վահագնի պարը բեմադրել է Արսեն Մեհրաբյանը, որը սովորել է Համբուրգի բալետի դպրոցում եւ միջազգային մրցույթների մեծ փորձ ունի: Վահագնի պարը կոչվում է «Փակուղի:»

Ի դեպ, «Պատանի պարողների Եվրոտեսիլ»-ին կարող են մասնակցել 16-21 տարեկան երիտասարդները: Արդեն հայտնի են մրցույթի ժյուրիի անդմաներից երկուսի անունը` Կրիստոֆ Պաստոր եւ Նադիա Էսպիրիտան, մյուս երկուսինը կիմանանք մոտակա օրերս:

Ընդգծենք, որ մրցույթի հաղթողը որոշվում է ժյուրիի կողմից, այլ ոչ թե քվեարկության, ինչպես նաեւ հաղթող երկիրը չի հյուրընկալում մրցույթը մյուս տարի:

Այս տարի Եվրոտեսիլին կմասնակցի տասը պետություն` Բելառուս, Ուկրաինա, Հայաստան, Նորվեգիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Չեխիա, Սլովենիա եւ հյուրընկալող երկիրը` Լեհաստանը:

«Պատանի պարողների Եվորտեսիլ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել 1985 թվականին Իտալիայում եւ անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Ընդգծենք, որ ըստ վիճակագրության, Իսպանիան ամենից շատն է հաղթել մրցույթում, իսկ Շվեդիան, Բելգիան, Շվեյցարիան հաղթել են երկուական անգամ: Հայաստանը մրցույթին մասնակցում է առաջին անգամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ