ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ՈՒ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ Ալբենայի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակներ տոնելով, Հրանտ Մելքումյանն ու Տիգրան Պետրոսյանը վաստակեցին 3,5-ական միավոր եւ կրկին տեղ զբաղեցրին առաջատարների շարքում: Պետրոսյանի մրցակիցը Դոպադե Սվապնիլն էր, իսկ Մելքումյանը մրցում էր Ալին-Միլե Բերեսկուի հետ: 3-ական միավոր ունեն Ավետիք Գրիգորյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Գրիգորյանը հաղթեց Վադիմ Սկոմորոխինին, Մխիթարյանը հաշտություն կնքեց Մարիան Գեորգեսկուի հետ: 4 տուրից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են արգենտինացի Սանդրո Մարեկոն եւ հնդիկ Պրասանա Վիշնուն: |