ԲԱԼԱԲԵԿՅԱՆԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԿԱՆՑՆԻ ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ «Ուլիսի» հարձակվող Արսեն Բալաբեկյանը մեկնել է Իռլանդիա, որտեղ փորձաշրջան կանցնի այդ երկրի նախորդ առաջնության փոխչեմպիոն «Սենթ Պատրիկի» կազմում: Ըստ «Ուլիսի» գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանի, եթե փորձաշրջանը հաջող անցնի, ապա ակումբը պատրաստ է առանց փոխհատուցման Բալաբեկյանին տրամադրել իռլանդական թիմին: Նշենք, որ Բալաբեկյանն «Ուլիսի» հետ դեռ մեկ տարվա գործող պայմանագիր ունի: Սակայն վերջերս «Ուլիսի» ղեկավարությունն իր փորձառու ֆուտբոլիստներին տեղեկացրել է, որ նոր թիմ որոնեն, քանի որ ակումբը որոշել է հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով հանդես գալ առաջիկա մրցաշրջանում: |