ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՄԵՆԱՄԱՐՏԻ ՌԻԳՈՆԴՈՅԻ ՀԵՏ 2-րդ թեթեւագույն քաշային կարգում WBA-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Գիլյերմո Ռիգոնդոն մտադիր է ռինգ վերադառնալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Կուբացի բռնցքամարտիկի մենեջեր Գարի Խայդան հայտարարել է, որ Ռիգոնդոյի հիմնական մրցակիցը Վախթանգ Դարչինյանն է: Երկու բռնցքամարտիկներն էլ ներկայացնում են Բոբ Արումի Top Rank պրոմոութերական ընկերությունը: Ռիգոնդոն այս տարվա ապրիլի 13-ին մենամարտել էր Նոնիտո Դոների հետ ու հաղթել էր, սակայն վնասվածք էր ստացել: Նա պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի էՙ շահելով բոլոր 12 մենամարտերը: Վախթանգ Դարչինյանն իր վերջին մենամարտն անցկացրել է մայիսի 11-ին ԱՄՆ-ում: 4-րդ ռաունդում նա նոկաուտի ենթարկեց Խավիեր Գալոյին: Դարչինյանը 45 մենամարտերից 39-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, 5-ում պարտվել է: |