RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #113, 04-07-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-07-04 00:08:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1180, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԴՈՒԵՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Գ. Մ.

Կյանքում պատահում է եւ այնպես, որ երկու տղամարդու ոչ միայն բաժանի, այլ նաեւ կապի սերը նույն կնոջ նկատմամբ: Այդպիսի մի իրավիճակ է ներկայացված Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած պետական դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացումում, որտեղ Լիոնել Գոլդշտեյնի ստեղծագործության երկու հերոսների երկխոսության միջոցով երեւակվում են նրանցից ամեն մեկի` արդեն կյանքից հեռացած այդ կնոջ ամուսնու եւ նույն կնոջն ամբողջ կյանքում քնարական զգացմունքով սիրած մարդու հինգ տասնամյակների խնամքով թաքցված հույզերն ու ապրումները... Հուլիսի 1-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում այս ներկայացմամբ մեկնարկեց «Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվում է «Գյումրին ԱՊՀ 2013 թվականի մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում եւ տեւելու է ութ օր: Ներկայացման երիտասարդ բեմադրիչը ծնունդով գյումրեցի, այժմ Փարիզում ապրող Լեւոն Մինասյանն է` ներկայումս հայտնի Լեո Ման անունով, որը մոսկովյան թատրոնում այս գործը բեմադրել է Արմեն Ջիգարխանյանի հրավերով:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որը Գյումրիում նորություն է, կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը` Վարդան Աճեմյանի անվան թատրոնի նախաձեռնությամբ: Նրանում ընդգրկված ներկայացումները ցուցադրվելու են այստեղ եւ Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում: Մասնակից 19 «դուետներից» (երկու դերասանով ներկայացում), որոնք ընտրվել են մրցույթով, 12-ը Հայաստանից են, մյուսները` Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից: Փառատոնի բյուջեն 11 մլն 600 հազար դրամ է, որի 6 մլն դրամը հատկացրել է ԱՊՀ ներկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, 5 մլնը` Հայաստանի մշակույթի նախարարությունը: Բոլոր ներկայացումներին հաջորդելու են հեռուստաքննարկումներ:

Առաջին ներկայացման մեջ հանդես են եկել հիշյալ մոսկովյան թատրոնի դերասաններ Անատոլի Կոտը եւ Ստանիսլավ Էֆենտովը: Ներկայացումը ջերմորեն է ընդունվել գյումրեցի հանդիսատեսի կողմից: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, մեր հայրենակից Արմեն Ջիգարխանյանը, իր ուղերձում ողջունելով այս փառատոնը, հույս է հայտնել, որ այն կդառնա տարվա ամենավառ հիշվող իրադարձություններից մեկը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այլ երկրներից մասնակիցների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #113, 04-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ